Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումը

Վարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների 
ուժեղացումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը անհրաժեշտություն է համարում կառուցողական հարաբերություններ հաստատել տնտեսագիտական հանրության հետ:  ԵՊՀ-ում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ որոշակի հստակեցումներ պետք է մտցվեն կառավարության և տնտեսագիտական հանրության հարաբերություններում: Վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը տարբեր քննարկումներ է ունեցել, առաջարկություններ է ստացել… շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես պետք է կառուցենք այդ հարաբերությունները: Այսօր կա տնտեսական մոդելի մի պատկերացում, որը վստահության մանդատ է ստացել Հայաստանի քաղաքացիների կողմից: Իմ կարծիքով, տնտեսագիտական հանրությունը պետք է ներկայացնի իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես այդ մոդելը կյանքի կոչվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևոր է համարում Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am