Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հունիս

Արթուր Պետրոսյանին զարմացրել է «Բանանց»-ի` կիսաեզրափակչին չմասնակցելու փաստը

Արթուր Պետրոսյանին զարմացրել է «Բանանց»-ի` կիսաեզրափակչին չմասնակցելու 
փաստը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ակումբի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը տարօրինակ է համարում «Բանանց»-ի` կիսաեզրափակչի խաղից հրաժարվելու փաստը:

«Տարօրինակ է, որ առանց խաղալու դուրս եկանք եզրափակիչ: Չգիտեմ` ուրախանալ, թե տխրել: Այս խաղը կարևոր էր, բայց չկայացավ: Ես իմ ֆուտբոլիստ և մարզչական կարիերայի ընթացքում նման բանի ականատես չեմ եղել: Կցանկանայինք, որ հաղթանակը լիներ ոչ թե տեխնիկական, այլ խաղի արդյունքում: Պետք է պատրաստվենք մյուս խաղին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետրոսյանը:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանց»-ը տեխնիկական պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղի մեկնարկում «Բանանց»-ի ֆուտբոլիստները դուրս եկան մարզադաշտ, ողջունեցին «Լոռի»-ի ֆուտբոլիստներին: Այնուհետև «Բանանց»-ի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը լքեցին մարզադաշտը: Դեռևս հայտնի չէ, թե ինչու «Բանանց»-ը չխաղաց:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ