Հրետանային զորամասում անցկացվել են համալիր ստուգումներ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից իրականացվող համալիր ստուգումների շրջանակում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են ստորաբաժանումների ծավալման և կիրառման խնդիրների կատարման պատրաստականությունը, անձնակազմի ներդաշնակ գործելու ունակությունները: Անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ և կրակի կառավարման մարզումներ, այդ թվում՝ գիշերային պայմաններում:
Ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և լիարժեք կատարել առաջադրված խնդիրները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում