Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Չինաստանը դեմ Է արտահայտվել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի «նավթային» պատժամիջոցներին

Չինաստանը դեմ Է արտահայտվել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի «նավթային» պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները դեմ են արտահայտվել Միացյալ Նահանգների կողմից իրանական նավթ ներմուծող երկրների վրա ճնշում գործադրելու միակողմանի միջոցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Մենք միանշանակ դեմ ենք ԱՄՆ-ի միակողմանի միջոցներին եւ ամերիկյան «երկար ձեռքի իրավասությանը»,-նշել Է նա՝ հերթական մամուլի ասուլիսում մեկնաբանելով իրանական «նավթային» պատժամիջոցների գործողությունից առանձին պետությունների, այդ թվում՝ Չինաստանի դուրս բերումը դադարեցնելու Վաշինգտոնի մտադրությունների վերաբերյալ արեւմտյան լրագրողի հարցը:-ՉԺՀ-ի կառավարությունը մտադիր Է ակտիվ կառուցողական ներգործություն ունենալ հանուն շուկայի կայունության՝ նպատակ ունենալով պաշտպանել իր ազգային ձեռնարկությունների օրինական իրավունքները»: Ինչպես ապրիլի 21-ին հայտնել Է The Washington Post թերթը, վկայակոչելով Պետդեպարտամենտի իր աղբյուրները, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ապրիլի 22-ին կհայտարարի, որ Միացյալ Նահանգները մայիսի 2-ից մյուս երկրներին այլեւս դուրս չի բերելու իրանական «նավթային» պատժամիջոցների գործողությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am