Չինաստանում դեռեւս անհայտ պատճառով Tesla-ի Էլեկտրաքառ Է բռնկվել
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում պարզում են Շանհայում Tesla ավտոմոբիլի հանկարծակի բռնկման պատճառները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Reuters-ը: Միջադեպը հայտնվել Է տեսահսկման խցիկների օբյեկտիվներում:
Հրապարակված տեսագրության մեջ երեւում Է, թե ինչպես Է կայանատեղում անշարժ կանգնած ավտոմեքենան հանկարծ սաստիկ ծուխ արձակում, իսկ ապա՝ բոցավառվում:
Շանհայ են մեկնել արտադրողի մի խումբ տեխնիկական մասնագետներ: Tesla ընկերության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել:
Tesla ընկերությունը Շանհայում կառուցում Է ԱՄՆ-ի սահմաններից դուրս Էլեկտրամոբիլների արտադրության իր առաջին գործարանը: Այդ նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 50 միլիարդ յուան (շուրջ 7,4 միլիարդ դոլար): 2020 թվականին ձեռնարկությունում պլանավորվում Է գործարկել Tesla Model 3 մոդելի հավաքումը եւ աստիճանաբար հասնել մինչեւ 500 հազար ավտոմոբիլ տարեկան ծավալին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում