Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

ՊԱՕԿ-ը 34 տարի անց նվաճեց ֆուտբոլի Հունաստանի չեմպիոնի կոչումը


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հունաստանի առաջնությունում 1985 թվականից ի վեր ՊԱՕԿ-ն առաջին անգամ դարձավ երկրի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանի առաջնության 29-րդ տուրում ՊԱՕԿ-ն արտագնա խաղում 5:0 հաշվով հաղթեց «Լևադիակոս»-ին և վաղաժամ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը: Երկրորդ տեղը զբաղեցնող «Օլիմպիակոս»-ն ունի 72 միավոր, այնինչ ՊԱՕԿ-ը՝ 77 միավոր: Այս կերպ Սալոնիկ քաղաքը ներկայացնող թիմը 1976 և 1985 թվականներից հետո երրորդ անգամ դարձավ Հունաստանի չեմպիոն:

Հունաստանի առաջնության ռեկորդը պատկանում է «Օլիմպիակոս»-ին, որը 44 անգամ է հաղթել ներքին առաջնությունում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ