Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից


ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնական Մինսկը և Կիևը կպահպանեն «ամենաբարի և ջերմ» հարաբերություններն անկախ Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներից:

«Ում էլ ուկրաինացի ժողովուրդն ընտրի նախագահ՝ մենք կպահպանենք ամենաբարի և ջերմ հարաբերություններն այդ երկրի հետ: Եթե դա լինի Պյոտր Պորոշենկոն, ապա մեզ պետք չէ որևէ բան կառուցել. մենք մեր հարաբերությունները կառուցել ենք: Եղել է լավ, եղել է վատ, բայց միշտ գտել ենք հարցերի լուծումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում «Սպուտնիկ» գործակալությունը:   

Անդրադառնալով Վլադիմիր Զելենսկու թեկնածությանը՝ Բելառուսի նախագահն ասել է, որ նա նոր մարդ է քաղաքականության մեջ և ոչ փորձառու, սակայն ինքը ևս նախագահական աշխատանքի սկզբում եղել է այդպիսին:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: Երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և դերասան Վլադիմիր Զելենսկին:  




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ