Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԻՆ-ը նախատեսում է ՀՀ հեռավոր համայնքներում ստեղծել կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր

ԱԻՆ-ը նախատեսում է ՀՀ հեռավոր համայնքներում ստեղծել կամավորական հրշեջ 
փրկարարական հենակետեր

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում ստեղծվել է կամավորական հրշեջ փրկարարական հենակետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«ՀՀ մի շարք հեռավոր համայնքներում, որոնք հեռու են գտնվում հրդեհաշեջ փրկարարական ջոկատներից, նախատեսում ենք կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր ստեղծել: Խաչիկ գյուղում արդեն կա: Հրդեհը մարող մեքենան տրամադրում ենք համայնքին՝ նվիրատվություն է իրականացվում, նրանք լոկալացնում են հրդեհը, մինչ հիմնական փրկարարական ջոկատների դեպքի վայր հասնելը»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ համայնքների հետ արդեն իսկ ձեռք են բերվել համաձայնություններ և պայմանավորվածություններ:

ԱԻ նախարարը տեղեկացրեց, որ ժամանակավոր այլ հենակետեր են տեղակայվել նաև առատ ձյան հետևանքով կուտակումներ առաջացնող վայրերում, մասնավորապես, Սիսիանի «Զանգեր»-ի և Քարվաճառ-Սոթք հատվածում։ Այժմ ամենօրյա հերթապահություն է իրականացվում ԱԻՆ աշխատակիցների կողմից այդ հենակետերում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am