Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Փարիզում ձեռնամուխ են եղել Նոտր Դամում մնացած կտավների տարհանմանը

Փարիզում ձեռնամուխ են եղել Նոտր Դամում մնացած կտավների տարհանմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժգին հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարից դուրս են բերում այնտեղ մնացած կտավները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտնել Է BFM TV-ն: Մեծ թվով փարիզցիներ ու զբոսաշրջիկներ Էին եկել՝ դիտելու արվեստի իրերի տարհանումը: Կտավները դուրս են բերում փողոց եւ բեռնում հատուկ ավտոմեքենաներում:

Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը հայտարարել Է, որ նկարները Նոտր Դամից կտեղափոխվեն «անվտանգ վայր»: Նա պարզաբանել Է, որ տաճարի ներսում գտնվող կտավները կրակից չեն տուժել եւ ենթակա են տեղափոխման:

Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ դրանք ավելի վաղ տարհանելը հնարավոր չի եղել, քանի որ փորձագետները նոր են միայն ավարտել կրակից տուժած տաճարի կառուցվածքի անվտանգության ու կայունության գնահատումը: Փարիզի Աստվածամոր տաճարում սաստիկ հրդեհ Է տեղի ունեցել ապրիլի 15-ին: Տաճարին զգալի վնաս Է հասցվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am