Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ

ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը 
կանոնակարգելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը.


1. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ 

1) մինչև ս. թ. ապրիլի 19-ը կազմակերպել Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հայտարարության, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջների և դրանք հավաստող փաստաթղթերի ցանկի տեղադրումը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելով ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00, 

2) մինչև ս. թ. մայիսի 6-ը Հանրապետության նախագահին փոխանցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածության համար դիմած հավակնորդների ցուցակը և նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները),

3) մինչև ս. թ. մայիսի 15-ը կազմակերպել անհատական զրույցներ Հանրապետության նախագահին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից առաջարկված այլ հավանական հավակնորդների հետ, 

4) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կազմակերպել Հանրապետության նախագահի հանդիպումները իրավաբան-գիտնականների, իրավաբանական համայնքի հեղինակավոր այլ ներկայացուցիչների հետ՝ Սահմանադրական դատարանի դատավորի հնարավոր թեկնածուի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով»,- ասված է ՀՀ նախագահի կարգադրությունում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am