Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

ԱՊՀ ՄԽՎ  խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը 
տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդն իր ընթացակարգի համաձայն՝ քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության եզրակացությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հտ կապերի վարչությունից, դիտորդական առաքելության եզրակացությամբ նշվել է, որ, ըստ դիտորդների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից համեմատաբար կարճ ժամանակահատվածում կատարվել է նշանակալի աշխատանք: Թվով տասնմեկ քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների մասնակցությունն ընտրություններին ապահովել է գործընթացի մրցակցայնությունը:

ԶԼՄ-ները հանրությանը տրամադրել են տեղեկություններ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ նրանց ծրագրերի վերաբերյալ, պահպանվել են միջազգային դիտորդների իրավունքներն ու վերջիններիս տրամադրվել է անհրաժեշտ աջակցություն:

«Այս կերպ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ընտրական ազգային օրենսդրությանն ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան եւ քվեարկության ընթացքում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»,-ամփոփված է եզրակացության մեջ:

Խորհուրդն իր մեկ այլ որոշմամբ հաստատել է ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի ընտրությունը ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am