Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի համեմատ ցածր է մնում 9 սանտիմետրով
14:34, 16 Ապրիլ 2019
ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : 2019 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 49 սանտիմետր բարձրության վրա, ինչը դեռեւս 9 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա ապրիլի 15-ին գրանցված նիշից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, ապրիլի առաջին տասնհինգ օրերի ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 17 միլիոն 888 հազար խորանարդ մետր ջուր: Օրական միջին թողունակությունը կազմել է 1 միլիոն 493 հազար խորանարդ մետր: Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում