Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի Ազգային ժողովը կգումարի հերթական նիստը. սպասվում է օրենսդիր- գործադիր հարցուպատասխան

  Արցախի Ազգային ժողովը կգումարի հերթական նիստը. սպասվում է օրենսդիր-
գործադիր հարցուպատասխան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խոսելով հերթական նիստի նախապատրաստության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածին համապատասխան՝ գալիք նիստում կընդգրկվի ԱՀ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է շրջանառության մեջ գտնվող նախագծերի ցանկը, որից հետո պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պաշտպանության անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը  պարզաբանումներ են տվել նախորդ օրերին տեղի ունեցած հանձնաժողովային քննարկումների մասին: 

Սպասվող նիստին ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդում կներկայացնի նաև ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am