Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տուսկը կոչ Է արել ԵՄ-ի երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Տուսկը կոչ Է արել ԵՄ-ի երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում սկսելով իր ելույթը, կոչ Է արել Եվրամիության բոլոր երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կցանկանայի ֆրանսիական ամբողջ ազգի հետ համերաշխության խոսք ասել, նաեւ՝ որպես Գդանսկի բնակիչ, քաղաք, որը 90 տոկոսով ավերվեց եւ հետո վերականգնվեց: Դուք եւս կվերականգնեք ձեր տաճարը: Ստրասբուրգից՝ ԵՄ-ի ֆրանսիական մայրաքաղաքից, ես կոչ եմ անում ԵՄ-ի բոլոր 28 երկրներին՝ մասնակցել այդ գործին: Ես գիտեմ, որ Ֆրանսիան ինքը կարող Է դա անել, սակայն այստեղ խոսքը չի վերաբերում միայն նյութական օգնությանը»,- հայտարարել Է Տուսկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am