Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

«Արսենալ»-ը հաղթեց «Ուոթֆորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Ուոթֆորդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղի մեկնարկից 10 րոպե անց «զինագործներն» առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Օբամեյանգը: Իսկ 11-րդ րոպեին «Ուոթֆորդ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով, քանի որ կարմիր քարտ ստացավ Տրոյ Դիները: Առաջին կեսում «Արսենալ»-ն այնքան էլ դիտարժան խաղ չէր ցուցադրում:

Երկրորդ կեսում վիճակագրությամբ գնդակին հիմնականում տիրում էին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով «զինագործների» մեկնարկային կազմում էր, մի քանի լավ հնարավորություն բաց թողեց աչքի ընկնելու համար: Ի վերջո «Արսենալ»-ը հաղթեց «Ուոթֆորդ»-ին 1: 0 հաշվով:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը կրկին մեկ տեղով բարձրացավ մրցաշարային աղյուսակում և 66 միավորով 4-րդ տեղում է:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ