Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը ոլորտում բարձրակարգ մասնագետների պակաս է տեսնում

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը ոլորտում բարձրակարգ 
մասնագետների պակաս է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ միասին 5-7 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր է իրականացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Նախարարությունն ակտիվորեն  աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, 5-7 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր է իրականացվում, որի շրջանակում գիտական կենտրոն կհիմնվի, որպեսզի տեղի մասնագետները կարողանան վերապատրաստում անցնել»,- նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ոլորտում բարձրակարգ մասնագետների դեֆիցիտ կա և ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն 5-6 տարի հետո:

ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Ապարանում նախատեսվում է անասնապահական քոլեջ հիմնել, որը հագեցած կլինի լավագույն տեխնոլոգիաներով։

«Քոլեջի միջոցով կապահովվի բարձրագույն կրթությունը, ինչպես նաև կարճաժամկետ դասընթացներ կիրականացվեն, ինչի միջոցով կվերապատրաստվեն և՛ մասնագետները, և՛ ֆերմերները»,- ասաց ՀՀ ԳՆ պաշտոնակատարը:

Եզրափակելով խոսքը՝ Գևորգյանն ընդգծեց, որ պետք է որակյալ մասնագետներ պատրաստել, շարժվել ժամանակին համահունչ և մեծ թափով զարկ տալ կրթական համակարգերի տրանսֆորմացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am