Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեսպան Մկրտումյանն այցելել է Աբու Դաբիի «Սորբոն» համալսարան

Դեսպան Մկրտումյանն այցելել է Աբու Դաբիի «Սորբոն» համալսարան

ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանն այցելել է Աբու Դաբիի «Սորբոն» համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի գործադիր տնօրեն պրոֆեսոր Էրիկ Ֆուաշի հետ (Eric Fouache):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ելնելով Հայաստան-Էմիրություններ հարաբերությունների բարձր մակարդակից` դեսպանը կարևորել է կրթական ոլորտում, այդ թվում Աբու Դաբիի «Սորբոն» համալսարանի հետ համագործակցության հաստատումը:

Ողջունելով գաղափարը` Էրիկ ֆուաշն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում ինքը նույնպես այցելել է Հայաստան և մասնակցել աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքն համագործակցության հաստատման ուղղությամբ:

Հանդիպմանը գործադիր տնօրենը հանգամանալից ներկայացրել է համալսարանի հնարավորություններն ու ուսումնական ծրագրերը:

Տեղեկանք. Աբու Դաբիի «Սորբոն» համալսարանը հիմնադրվել է 2006թ. Փարիզի «Սորբոն» համալսարանի և Աբու Դաբիի կառավարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Այն ունի հիմնականում հումանիտար ուղղվածություն` գործում են պատմության, աշխարհագրության, մշակույթի պատմության և հնագիտության, փիլիսոփայության և լեզուների ֆակուլտետները, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժիններ, համալսարանն ունի ունի ութ հարյուր ուսանող, սեփական հանրակացարաններ ու ճամբար: Ընդունելության համար ֆրանսերեն լեզվի իմացության մինիմալ պահանջը DELF B2 շեմն է: Բուհում ուսանում են նաև ուսանողներ ԱՊՀ երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am