Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծանրորրդ Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

Ծանրորրդ Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի կանանց թիմի անդամ Արփինե Դալալյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 4-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վրացական Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց առաջնության +87 կգ քաշում Դալալյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 100 կգ, այնուհետ 105 կգ: Նա չբարձրացրեց 109 կգ:Հրում վարժությունում Դալալյանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 135 կգ, այնուհետ երկու փորձից չբարձրացրեց 141 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով հայ ծանրորդը միայն 4-րդն է:

Այս քաշում Եվրոպայի չեմպիոնը կրկին Տատյանա Կաշիրինան է:

Ավելի ուշ` Երևանի ժամանակով 18:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am