Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Քաղաքագետը Փաշինյանի այցը Ստրասբուրգ համարում է բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման նշան


ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան այցն ու ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին վկայում են այն մասին, որ Հայաստանը իր հարաբերությունները զարգացնում է տարբեր ուղղություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեհրաբյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Վարչապետ Փաշինյանի ստրասբուրգյան այցելությունն էլ ավելի է կարևորվում նաև այն առումով, որ Հայաստանն իր հարաբերությունները զարգացնում է բոլոր ուղղություններով և սա բխում է նաև Հայաստանի անվտանգության շահերից: Այստեղ ոչ միայն մարդու իրավունքների, ոչ միայն ժողովրդավարական չափումն է, այլ անվտանգության»,-ասաց քաղաքագետը:

Նա նկատեց, որ Հայաստանը վաղուց է հայտարարել, որ իր հարաբերությունները զարգացնելու է բոլոր ուղղություններով: Քաղաքագետը նկատեց՝ ընդ որում ոչ մի ուղղություն չի լինելու մյուս հաշվին կամ դեմ: Այսինքն՝ ամեն ուղղություն արժևորվում է առանձին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նիստում ապրիլի 11-ին մասնակցություն էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդես էր եկել ելույթով, այնուհետև պատասխանել տարաբնույթ հարցերի:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ