«Արսենալը» հաղթեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց խաղին
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց իտալական «Նապոլիին»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին խաղակեսի մեկնարկում «Արսենալը» առավելություն ուներ, որը գոլի վերածեց 15-րդ րոպեին: Աչքի ընկավ Արոն Ռեմզին: Հետագայում էլ «զինագործները», ըստ վիճակագրության, առավելություն ունեին: 25-րդ րոպեին «Նապոլիից» ինքնագոլի հեղինակ դարձավ Կուլիբալը, և թիմերը ընդմիջման գնացին 2:0 հաշվով՝ հօգուտ անգլիական ակումբի: Երկրորդ կեսում նախաձեռնությունը «Նապոլիի» ձեռքում էր, սակայն «զինագործների» դարպասը գրավել չէր հաջողվում: Ի վերջո, «Արսենալը» հաղթեց «Նապոլիին» 2:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում