Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պորոշենկոն Զելենսկուն նախագահի վիրտուալ թեկնածու Է անվանել

Պորոշենկոն Զելենսկուն նախագահի վիրտուալ թեկնածու Է անվանել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 11-ին իր ընդդիմախոս Վլադիմիր Զելենսկուն վիրտուալ թեկնածու Է անվանել եւ կարծում Է, որ նրա կերպարի ներքո թաքնվում են իրական մարդիկ՝ ցինիկ շահերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիրտուալ թեկնածուն բոլորին դիմում Է բեմադրական սերտած բառերով եւ ռեպլիկներով, ուղերձները միայն հեռուստացույցների եւ սմարթֆոնների Էկրաններից են»,- ասել Է Պորոշենկոն: «Շոուն, որն այսօր իմ ընդդիմախոսը փորձում Է վերածել նախագահական ընտրությունները, շատերին կարող Է դուր գալ: Տպավորություն գործել նորամուծությամբ, ոչ ավանդականությամբ, սրամտությամբ: Բայց ապրիլի 21-ից հետո կատակները կավարտվեն, եւ կգա անողորմ իրականությունը»,- հավելել Է Պորոշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am