Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կառավարությունն ԱԱԾ-ին հատկացնում է 11 մլն դրամ

Կառավարությունն ԱԱԾ-ին հատկացնում է 11 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին այս տարվա առաջին կիսամյակում Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 11 մլն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով 6,925.3 հազար դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 4,140.0 հազար դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 11-ի նիստում:

Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ տրանսպորտային միջոցների նորոգման, սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտություն է առաջացել 2019 թվականին ծառայությանը լրացուցիչ գումար հատկացնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am