Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ու Բուլղարիան դյուրացնում են ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների գործընթացը

Հայաստանն ու Բուլղարիան  դյուրացնում են ավտոմոբիլային ուղևորափոխադրումների 
և բեռնափոխադրումների գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Բուլղարիայի Հանրապետության հետ միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցն ընդգրկված էր գործադիրի չզեկուցվող նախագծերի թվում:

Ըստ հիմնավորման, համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա աջակցել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը, ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների խթանմանը, ինչպես նաև երկու երկրների տարածքով, կամ այդ տարածքներով տարանցմամբ դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոտրանսպորտային փոխադրումների դյուրացմանը:

Սույն համաձայնագրի ստորագրումը նաև խթան կհանդիսանա ինտերմոդալ փոխադրումների զարգացման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավման համար:

Հաշվի առնելով բեռների և ուղևորների փոխադրումների բնագավառում այլ պետությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող ազատականացման փորձը, որի արդյունքում դյուրացվել է փոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերպությունների համար նվազել է փաստաթղթերի ձևակերպման վարչարարությունը, ժամանակը և ծախսերը, ինչպես նաև ներկայումս ՀՀ-ի կողմից փոխադրումների բնագավառում վարվող քաղաքականությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am