Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մեգան Մարքլը որոշել Է արքայավայել ծննդաբերել. Daily Mail

Մեգան Մարքլը որոշել Է արքայավայել ծննդաբերել. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի ընկերները հայտարարել են, որ ինքը պատրաստվում Է տանը ծննդաբերել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը:

Աղբյուրների տվյալներով, Մեգան Մարքլը որոշել Է օրինակ վերցնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց եւ հրաժարվել ծննդատուն ուղեւորվելուց:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ դքսուհին չի ծննդաբերելու այնտեղ, որտեղ տեղի են ունեցել Քեյթ Միդլթոնի եւ արքայադուստր Դիանայի ծննդաբերությունները՝ Սուրբ Մարիայի հիվանդանոցի Լինդո մասնաշենքում:

Կարծում Էին, որ նա եւ արքայազն Հարրին ընտրել են տան՝ Վինձորի Ֆրոգմոր-հաուս մերձքաղաքային նստավայրի մոտակայքում գտնվող ծննդատունը՝ մամուլի ավելորդ ուշադրությունից խուսափելու համար:

Մարքլը չի ցանկացել ծննդաբերությունից մի քանի ժամ անց երեխայի հետ հայտնվել ծննդատան սանդղամուտքում, ինչպես դա արել Էր Քեյթ Միդլթոնը: Ապագա ծնողները չեն բացառում, որ ծննդկանին հարկ կլինի հոսպիտալացնել, քանի որ նա արդեն 37 տարեկան Է: Բժիշկները զգուշանում են, որ, հնարավոր Է, նա ծննդաբերի կեսարյան հատումով: Սակայն դքսուհու ընկերները պնդում են, որ նա ամեն օր զբաղվում Է յոգայով եւ թեթեւ Է տանում հղիությունը, ուստի ծանր ծննդաբերություն չի սպասում:

«Նա շատ կուզենար ծննդաբերել տանը, բայց, ակներեւ Է, որ ամեն ինչ կախված Է այն բանից, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները»,-նշել Է աղբյուրը: Արքայազն Հարրին պլանավորում Է ներկա գտնվել իր զավակի լույս աշխարհ գալուն: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր բոլոր չորս երեխաներին հիվանդանոցում չի ունեցել: Նրանք լույս աշխարհ են եկել կա՛մ Բուքինգհեմյան պալատում, կա՛մ Քլարենս-հաուսում, որտեղ թագուհին ապրել Է մինչեւ գահ բարձրանալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am