Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Բռնցքամարտիկները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը  


ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Քյոլնում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում Հայաստանը հանդես կգա 8 բռնցքամարտիկով: Ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Աղջիկների պայքարում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ