Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Խոշոր հրդեհ՝ Վրաստանի արեւմուտքում. կրակը 20 հեկտար անտառ Է ճարակել

Խոշոր հրդեհ՝ Վրաստանի արեւմուտքում. կրակը 20 հեկտար անտառ Է ճարակել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Լայտուրի քաղաքատիպ ավանում (Գուրիայի տարածաշրջան) այրվում Է անտառը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi-2 հեռուստաընկերությունը: Նախնական տվյալներով՝ կրակը 20 հեկտար տարածք Է ճարակել:

Հրդեհի տեղափակման համար չի բավականացրել երկու հրշեջ բրիգադը: Ներկայում շարունակվում Է հարեւան շրջաններից լրացուցիչ հրշեջ բրիգադների մոբիլիզացումը: Հրդեհաշիջման աշխատանքներին միացել Է ավիացիան: Լայտուրին գտնվում Է Օզուրգեթի շրջանում: Քաղաքատիպ ավանի կարգավիճակը նրան շնորհել են 1953 թվականին: Խորհրդային ժամանակներում այստեղ եղել Է թեյի ֆաբրիկա եւ գյուղատնտեսական տեխնիկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am