Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Վեոլիա Ջուր»-ը պատճառաբանել է Դիլիջանում 4-ժամյա ջրամատակարարմանն անցնելը

«Վեոլիա Ջուր»-ը պատճառաբանել է Դիլիջանում 4-ժամյա ջրամատակարարմանն 
անցնելը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում 4-ժամյա ժամանակացույցով ջրամատակարմանն անցումը կատարվել է այն պատճառով, որ քաղաքին ջուր մատակարարող գետերը հորդ անձրևների պատճառով պղտորվել են, և «Վեոլիա Ջուր» ընկերության վարձակալած «Ջրի մաքրման կայան»-ն ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը և քանակը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության հանրային կապերի ծառայությունից։

««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրեւների պատճառով պղտորվել են Տավուշի մարզի Դիլիջան  քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը:

Վեոլիա Ջրին վարձակալության հանձնված քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը» տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը և քանակը: Ստեղծված իրավիճակում «Վեոլիա ջուր» ընկերությունը ստիպված է եղել ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10։00 -ից  Դիլիջան քաղաքի  ջրամատակարարումը իրականացնել  4-ժամյա գրաֆիկով:

Ջրամատակարարման գրաֆիկի վերականգման նախատեսվող ժամկետի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am