Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Սպայկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիան շարունակում են Կառավարության շենքի մոտ

«Սպայկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիան շարունակում են  Կառավարության 
շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից քայլերթով շարժվեցին դեպի Կառավարության շենք: «Սպայկա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է Կառավարության շենքի մոտ: 

«Մենք այստեղ դադարեցնում ենք մեր բողոքի ակցիան ու կշարժվենք Կառավարության շենքի մոտ, որպեսզի այնտեղ շարունակենք մեր բողոքը ներկայացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրի դիմաց հայտարարեց Բաղդասարյանը: 

«Սպայկա» ընկերության աշխատակիցները դեպի Կառավարության շենք գնացին  ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ազատ արձակումը:

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլվճար չկատարելը): ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: Ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am