Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շախմատային Armenian Eagles-ը՝ Pro Chess լիգայի Արևելյան ենթախմբի հաղթող  

Շախմատային Armenian Eagles-ը՝ Pro Chess լիգայի Արևելյան ենթախմբի հաղթող

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան Chess.com  շախմատային կայքի կազմակերպած PRO Chess League մրցաշարի ենթախմբային փուլերի եզրափակիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցող թիմերը՝ ըստ աշխարհագրական դիրքի, բաժանված էին 4 ենթախմբերի՝ Արևելյան, Կենտրոնական, Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան:

Հայաստանը ներկայաղնող Armenian Eagles («Հայկական արծիվներ») թիմն ընդգրկված էր Արևելյան ենթախմբում: Ենթախմբի 8 թիմերը միմյանց միջև անցկացրել էին շրջանային մրցաշար, որի արդյունքում 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը իրավունք էին ստացել շարունակելու պայքարը: Շրջանային մրցաշարում մեր թիմը 236.5 միավորով զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը: Ենթախմբի կիսաեզրափակիչում Armenian Eagles-ը առավելության էր հասել Հնդկաստանը ներկայացնող Mumbai Movers ակումբի նկատմամբ, որի կազմում հանդես էին գալիս հանրահայտ գրոսմայստերներ Ադհիբանը և Վիդիթ Գուջրաթին: Եզրափակիչում հայկական թիմի մրցակիցն էր Tbilisi Gentlemen ակումբը: Ենթախմբի եզրափակիչում Armenian Eagles թիմը մեծ առավելությամբ հաղթանակ տարավ Թբիլիսին ներկայացնող թիմի նկատմամբ:

 Հայկական թիմը հանդես էր գալիս հետևյալ կազմով. Զավեն Անդրիասյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան և Աննա Սարգսյան: Թիմի ավագն է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am