Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին հորդորում է դասընթացների պահանջը չթերագնահատել

Փաշինյանը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին հորդորում է 
դասընթացների պահանջը չթերագնահատել

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին հորդորեց դասընթացների պահանջը չթերագնահատել։

«Որովհետև դա շատ կարևոր է, ի վերջո, մեր ռազմավարական ուղղություններից մեկը իմացությունների, գիտելիքների շարունակական զարգացումն է», -  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին  հորդորեց դասընթացների պատշաճ մակարդակը ապահովել։ «Դրանք չպետք է լինեն ձևական, չլինեն «պտիչկա» դնելու համար», - ասաց վարչապետը։

«Մեր ամենամեծ դժբախտություններից մեկը եղել է այն, որ վարորդական իրավունք, կոմբայնի իրավունք, տրակտորի իրավունք, վերամբարձ կռունկի իրավունք, այդ ամեն ինչը եղել է երբեմն մի շիշ օղիով լուծվող հարց, ու մենք չենք գիտակցել, որ դա մեր բոլորիս անվտանգության հետ է կապված, այդ թվում, այն մարդու, ով ստանում է այդ վկայականը: Մենք այդ շղթան պետք է ֆիկտիվ տրամաբանությունից դուրս բերենք, պարոն Օսիպյան, այստեղ ոստիկանությունն էլ գործ ունի», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am