Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵՄ-ն այլեւս չի տա Brexit-ի կարճ հետաձգումներ, եթե գործարքին հավանություն չտրվի մինչեւ ապրիլի 12-ը. Յունկեր

ԵՄ-ն այլեւս չի տա Brexit-ի կարճ հետաձգումներ, եթե գործարքին հավանություն չտրվի մինչեւ ապրիլի 12-ը. Յունկեր

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը չի համաձայնի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգմանը, եթե թագավորության խորհրդարանը մինչեւ ապրիլի 12-ը հավանություն չտա Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Ապրիլի 12-ը վերջնաժամկետն Է Համայնքների պալատի կողմից դուրս գալու մասին համաձայնագրի հաստատման համար: Եթե դա տեղի չունենա մինչեւ այդ ժամկետը, ապա ոչ մի կարճ հետաձգում այլեւս չի լինի»,- ասել Է նա: Յունկերի խոսքով՝ «կոշտ» Brexit-ի սցենարը, ըստ որի Մեծ Բրիտանիան Եվրամիությունը կլքի առանց համաձայնագրի, «շատ հավանական» Է դառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am