Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն փոփոխել է «Ալաշկերտի» դարպասապահի որակազրկման չափը  

ՀՖՖ-ն փոփոխել է «Ալաշկերտի» դարպասապահի որակազրկման չափը

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոփոխել է «Ալաշկերտի» դարպասապահի որակազրկման չափը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ կարգապահական կոմիտեի՝ 2019 թ. մարտի 14-ին կայացած նիստի որոշմամբ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, որակազրկվել էր 5 խաղով:

Հաշվի առնելով, որ 16-րդ հոդվածի 7-րդ կետը վերաձևակերպվել էր ՀՖՖ Արտակարգ հարցերի կոմիտեի կողմից, ինչպես նաև «Ալաշկերտ» ակումբի միջնորդությունը, ՀՖՖ-ն որոշում է կայացրել կրճատելու Օգնյեն Չանչարևիչի 5 խաղի որակազրկումը մինչև 2 խաղի:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am