Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մի խումբ աշակերտներ պտղատու ծառեր տնկեցին Կապույտ մզկիթում

Մի խումբ աշակերտներ պտղատու ծառեր տնկեցին Կապույտ մզկիթում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակում Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի աշակերտներն ապրիլի 2-ին բնությանը նվիրված բանաստեղծություններ ընթերցեցին, բալի և սալորի ծառեր տնկեցին Կապույտ մզկիթում:

«Կարծում եմ` երեխաներն այս օրը երբեք չեն մոռանա, քանի որ իրենց ձեռքով են ծառ տնկում: Շատ լավ կլինի, եթե նրանք հետագայում հոգ տանեն ծառերի մասին, խնամեն դրանք, տեսնեն, թե ինչպես են ծառերը մեծանում ու բերք տալիս, չէ՞ որ բնության պահպանությունն առաջնահերթություն է բոլորիս համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը:

Նա շեշտեց, որ  ծառատունկի վայրի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կա  իրանական ընթերցասրահ, և  համագործակցությունն Իրանի դեսպանատան հետ շատ ամուր է: Ծառատունկը խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամությունը:

Ամեն տարի գարնանը Հայաստանի գրողների միությունը, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և այլ կառույցներ անցկացնում են  «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը», որի նպատակը երեխաների կապը գրքի, մշակույթի հետ ամրապնդելն է: Շաբաթվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվում Երևանի և մարզերի գրադարաններում, դպրոցներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am