Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովը հավանություն տվեց պոլիԷթիլենային տոպրակների արգելք սահմանելուն

Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովը հավանություն տվեց պոլիԷթիլենային տոպրակների արգելք սահմանելուն

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովը հավանություն Է տվել միանգամյա պոլիԷթիլենային տոպրակների կիրառման գրեթե համատարած արգելքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նահանգապետ Էնդրյու Քուոմոյի կայքում մարտի 31-ին զետեղված հաղորդագրության մեջ: Նոր նորմաներն, ինչպես սպասվում Է, ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա մարտի 1-ից:

Օրենքի համաձայն՝ նահանգի տարածքում խանութների մեծ մասի աշխատակիցներին կարգելվի միանգամյա պոլիԷթիլենային տոպրակներ տրամադրել հաճախորդներին: Դրա փոխարեն գնորդներին կառաջարկվեն թղթե տոպրակներ: Նահանգի մեջ մտնող օկրուգների ներկայացուցիչներին իրավունք Է ընձեռվում սահմանելու թղթե տոպրակների արժեքը հինգ ցենտի սահմաններում:

Նոր նորմաներով՝ յուրաքանչյուր թղթե տոպրակի վաճառքից ստացված երկու ցենտը կուղղորդվի օկրուգի գանձարան, իսկ երեք ցենտը՝ նահանգի բնապահպանական հիմնադրամ: Դրանից միջոցներ են հատկացվում, մասնավորապես, անտառների պահպանության եւ կեղտաջրերի մաքրման համար:

Նյու Յորքը կդառնա ԱՄՆ-ի երրորդ նահանգը, որի տարածքում Էապես սահմանափակված Է պլաստիկե տոպրակների կիրառումը: 2016 թվականից համանման արգելքներ են գործում Կալիֆոռնիայում: Հավայիի նահանգում սահմանափակումները մտցված են դրա կազմի մեջ մտնող բոլոր օկրուգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am