Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխող կուսակցությունը, ի թիվս այլ խոշոր քաղաքների, կորցնում է նաև Ստամբուլը  

Թուրքիայի իշխող կուսակցությունը, ի թիվս այլ խոշոր քաղաքների, կորցնում է նաև 
Ստամբուլը

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ի թիվս այլ խոշոր քաղաքների, մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կորցնում է նաև երկրի ամենամեծ քաղաքը՝ Ստամբուլը։

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

 Թուրքիայի  Բարձրագույն ընտրական հանձնաժողովի (ԲԸՀ) նախագահ Սադի Գյուվենի փոխանցմամբ` Ստամբուլում առաջադրված գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հավաքել է 4 մլն 159 հազար 650, իսկ իշխող ԱԶԿ-ի թեկնածու նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ 4 մլն 131 հազար 751 ձայն:

 Այսպիսով, համաձայն Թուրքիայի ԲԸՀ նախագահի հաղորդման, ընդդիմադիր ԺՀԿ թեկնածուն իշխող ԱԶԿ թեկնածուից առաջ է 28 հազար ձայնով:

 Մինչև ապրիլի 2-ը ժամը 15:00-ն թեկնածուներն իրավունք ունեն բողոքարկել ընտրության արդյունքները:

 Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուները վստահ հաղթանակ են տարել նաև Թուրքիայի՝ մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում` մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am