Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ուրարտու» - «Արցախ» դիմակայությունում հաշիվը հավասարվեց. բասկետբոլ

 «Ուրարտու» - «Արցախ» դիմակայությունում հաշիվը հավասարվեց. բասկետբոլ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ խաղում որոշիչ կլինի թիմերի 7-րդն հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 1/2 եզրափակչում «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ համառ պայքարում 71-68 հաշվով առավելության հասավ «Արցախ»-ի նկատմամբ՝ կիսաեզրափակչում հաշիվը դարձնելով 3-3:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Շոն Հիլլը (Արցախ), ով վաստակեց 19 միավոր, 2 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

Այս թիմերի միջև հաջորդ, որոշիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:20-ին «Միկա» մարզադահլիճում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am