Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵԱՏՀ խորհրդի նիստը նախագահել է ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը. հաջորդ նիստը կկայանա Երևանում

ԵԱՏՀ խորհրդի նիստը նախագահել է ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը. հաջորդ նիստը 
կկայանա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 46 հարց, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի ընթացքին, ծրագրերի իրականացման մեխանիզմներին, թվայնացմանը, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացմանը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և մի շարք երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքին: Քննարկվել են նաև վարորդական իրավունքներին և էլեկտրոնային ստորագրություններին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկված նաև 2019 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների քննարկումը:

Նիստի ընթացքում որոշվել է ԵԱՏՀ հաջորդ նիստն անցկացնել ապրիլի 29-ին Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am