Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառավարությունը Լոռու մարզի հակակարկտային ցանցերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը կտրամադրի հարկային արտոնություններ

Կառավարությունը Լոռու մարզի հակակարկտային ցանցերի արտադրությամբ զբաղվող 
ընկերությանը կտրամադրի հարկային արտոնություններ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարությունը հարկային և մաքսային արտոնություններ կտրամադրի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգերի արտադրությամբ զբաղվող «Վաբա» ընկերությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  մարտի 29-ին Կառավարության նիստի ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ «Վաբա» ընկերությանը տրված են եղել ավելացված արժեքի հարկը հետաձգելու և մաքսատուրքից ազատման  արտոնություններ` ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու  շրջանակում:

«Կազմակերպությունը  Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգերի արտադրություն: Մինչ այդ Կառավարության կողմից ընդունված որոշումներով ծրագրի առաջին և երկրորդ փուլերի ծառայող ապրանքների ավելացված արժեքի հարկը հետաձգելու և մաքսատուրքի ազատման արտոնություններ էին սահմանված: Կատարված են արդեն իսկ 2.25 միլիարդ դրամի ընդհանուր ներդրումներ, ստեղծված են 24 աշխատատեղեր»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ ծրագրի 3-րդ փուլում նախատեսվում է իրականացնել ամենախոշոր հատվածը ` կներկրվեն մոտ 9 միլիարդ դրամի ապրանքներ, որոնք ծառայելու են արտադրության ընդլայնման համար:

«Համապատասխանաբար` 1.8 միլիարդ դրամ չափով ավելացված արժեքի հարկի վճարումը կհետաձգվի և մաքսատուրքերի մասով կսահմանվի 611 միլիոն 902 հազար դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն, որից ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 7.4 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանում  արտադրվող կարկտապաշտպան ցանցերը և համակարգերի գործարկումը ենթադրաբար պետք է շատ ավելի մատչելի լինի գյուղացիական տնտեսությունների համար:
«Տեղյակ եմ, որ կա նաև այլ ընկերություն, որը նման համակարգեր է արտադրում, և մրցակցություն կա դաշտում, ինչը միանշանակ դրական կազդի սպառողների վրա»,- ասաց Ավինյանը:

Կառավարության անդամները ընդունեցին սույն նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]