Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ի ու Եվրասիական միության հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքով. Թոմաս Շրապել

ԵՄ-ի ու Եվրասիական միության հետ հարաբերություններում Հայաստանն 
առաջնորդվում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքով. Թոմաս Շրապել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոնրադ Ադեանուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս  տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը կարծում է, որ Հայաստանը վերջին տարիներին վարում է շատ խելամիտ արտաքին քաղաքականություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին անցկացված «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» խորագրով միջոցառման ընթացքում Շրապելն ընդգծեց, որ Հայաստանը,  լինելով Եվրասիական միության անդամ, միևնույն ժամանակ կարողանում է Եվրամիության հետ իր հարաբերությունները լայնացնել և խորացնել:

«Ոմանք, իհարկե, այսպիսի համադրության մեջ հակասություններ են տեսնում` մի կողմից Եվրամիություն, մյուս կողմից Եվրասիական տնտեսական միություն: Մեզ համար որպես «Կոնրադ Ադենաուեր»-ի ներկայացուցիչների,  դա հակասություն չի համարվում: Ավելի քան համոզված ենք, որ այդ համադրությունը ոչ թե «կամ-կամ» , այլ «և-և» սկզբունքով է»,-ասաց Շրապելը:

Նա համոզված է, որ դա ոչ միայն պրագմատիկ, այլ նաև խելամիտ քայլ է, որը կարող է հանդիսանալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևրագույն հիմքերից մեկը:

«Առանձնահատուկ աշխարհաքաղաքական դիրքի պայմաններում Հայաստանի համար կարևոր է խելամիտ և իմաստուն արտաքին քաղաքականությունը: Համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս վերադասավորումներից հետո էլ կշարունակի իր ուղին», - ասաց Թոմաս Շրապելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am