Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Ապրիլ

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում ջուր չի լինի նաև մարտի 27-ին


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրատարի վթարի հետեւանքով մարտի 26-ին դադարեցվել է Գեղարքունիքի մարզի` Նորատուս գյուղի ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

«Ներկայումս տարվում են վթարի վերացման աշխատանքներ: Նախնական տվյալներով, ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մարտի 27-ին ժամը 18։00:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ