Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Ավինյանը ողջունել է ՀՀ-ում բարեփոխումներին աջակցելու Գերմանիայի պատրաստակամությունը

Փոխվարչապետ Ավինյանը ողջունել է ՀՀ-ում բարեփոխումներին աջակցելու Գերմանիայի 
պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 26-ին ընդունել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերակցության (ԳՄԶԸ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել կայուն զարգացման, հանրային և ֆինանսական կառավարման, օրենքի գերակայության ու մասնավոր հատվածի զարգացման ուղղություններով ԳՄԶԸ հետ հաստատված արդյունավետ գործընկերության կապակցությամբ:

Փոխվարչապետը ասել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ համագործակցության շարունակական զարգացմանը` նշելով, որ առևտրի ու ներդրումների, գիտական ու տեխնոլոգիական զարգացման ու այլ ուղղություններով համագործակցության զգալի ներուժ կա: Նա նաև ողջունել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր ոլորտներում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աննե Քեմպան նշել է, որ 2020թ.-ից Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ ԳՄԶԸ սկսելու է «Լավ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որի նպատակն է Հարավային Կովկասի երկրներում պետական և տեղական/համայնքային մակարդակում գործող հանրային հաստատությունների՝ քաղաքացուն ուղղված ծառայություններ տրամադրելու կարողությունների ամրապնդումը:

Զրուցակիցները քննարկել են  հանրային կառավարման, տարածքային զարգացման ու տեղական ինքնակառավարման բնագավառներում իրականացվելիք բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am