Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Պետությունը գրագողությունը բացառելու նպատակով կներդնի հակապլագիատ համակարգ

Պետությունը գրագողությունը բացառելու նպատակով կներդնի հակապլագիատ 
համակարգ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն որակավորումների կոմիտեն աշխատանքներ է կատարում հակապլագիատ համակարգի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում այս մասին կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների գովազդն արգելելու վերաբերյալ նախագծի քննարկմանն իր ելույթում ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:

«Բարձրագույն որակավորումների կոմիտեն աշխատանքներ է կատարում հակապլագիատ համակարգի ներդրման ուղղությամբ: Հայերենով բավարար քանակությամբ բազա պետք է ստեղծվի: Դա որոշակի ջանքեր է ենթադրում, և այդ ուղղության գործողություններ տարվում են»,-ասաց Անափիոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի և Գիտության կոմիտեի կողմից այսօր մշակվում է հանդեսների վարկանիշավորման համակարգ: Դրանով ընդգրկվելու է մի չափանիշ, որ եթե այդ հանդեսների մեջ տեղ գտած հոդվածներից որևէ մեկում լինի գրագողության դեպք, ապա այդ հանդեսի վարկանիշը կարող է իջնել:

Անափիոսյանը գրագողությունը, գումարով դիպլոմային, կուրսային աշխատանքները գնելը կանխելու նպատակով կարևորեց, որ բուհերում լինեն որոշակի դասընթացներ` հետազոտության մեթոդաբանության առումով, որ ուսանողներն իմանան, թե ինչպես կարող են գրել էսսեներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am