Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոլորակի վրա 2018 թվականին CO2-ի արտանետումներն աճել են մինչեւ 33 մլրդ տոննա. ԷՄԳ

Մոլորակի վրա 2018 թվականին CO2-ի արտանետումներն աճել են մինչեւ 33 մլրդ տոննա. ԷՄԳ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի վրա 2018 թվականին ածխաթթվական գազի (CO2) արտանետումներն աճել են 560 միլիոն տոննայով՝ մինչեւ ավելի քան 33 միլիարդ տոննա պատմական առավելագույնը՝ Էնեգետիկական պաշարների պահանջարկի 2,3 տոկոս մեծացման եւ Էքստրեմալ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ)՝ մարտի 26-ին հրապարակված զեկույցում:

«2018 թվականին Էներգապաշարների պահանջարկի մեծանալու պատճառով CO2-ի գլոբալ արտանետումները՝ կապված Էներգետիկայի հետ (անցյալ տարվա համեմատությամբ) աճել են 1,7 տոկոսով՝ մինչեւ 33,1 գիգատոննա CO2 (մեկ գիգատոննան հավասար Է 1 միլիարդ տոննայի)»,- նշում են հետազոտության հեղինակները: «Արտանետումների ավելացման 85 տոկոսը բաժին Է ընկել Չինաստանին, Հնդկաստանին եւ ԱՄՆ-ին, մինչդեռ Գերմանիայում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում դրանք կրճատվել են»,- նշված Է զեկույցում: Էներգապաշարների պահանջարկի զգալի աճը, ԷՄԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլի խոսքով՝ «անակնկալ Է դարձել շատերի համար» եւ Էլ ավելի դժվարացրել երկրների կողմից այն նպատակներին հասնելը, որոնք կապված են գլոբալ կլիմայի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am