Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ 
նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման  և ներդումների նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատակազմին է ներկայացրել ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է կոմիտեի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է հասցեագրել բոլոր հատվածներում եղած խնդիրները և անելիքները՝ ըստ այդ խնդիրների կարգավորման առաջնայնության։ Նախարարի խոսքով՝ գերատեսչության միասնական ուժերով և քննարկումներով անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարգավորում են ոչ միայն զբոսաշրջության, այլև հարակից ոլորտներում առկա խնդիրները։

Սուսաննա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ նշել է, որ ուրախ է միանալ նախարարության թիմին․ «Վստահորեն եմ մուտք գործում այստեղ՝ քաջ գիտակցելով, որ տիրապետում եմ ոլորտի խնդիրներին թե՛ որպես միջազգային ծրագրի աշխատակից, թե՛ որպես մասնավոր հատվածի նախկին ներկայացուցիչ և թե՛ պարզապես որպես զբոսաշրջիկ, որը շատ է շրջագայել Հայաստանում։ Հուսով եմ, որ թիմն իմ կողքին կլինի՝ սահմանելու առաջնահերթությունները՝ այդ գործընթացին ներգրավելով նաև ոլորտի ներկայացուցիչներին», - նշել է Սուսաննա Սաֆարյանը։

Սուսաննա Սաֆարյանի կենսագրությունը

http://mineconomy.am/hy/1202

ՀՀ Վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի N 288-Ա որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am