Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտակ Ապիտոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Բուենոս Այրեսում

Արտակ Ապիտոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Բուենոս Այրեսում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Հարավ-Հարավ համագործակցության բարձր մակարդակով երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում Արգենտինայի ԱԳ արտաքին հարաբերությունների քարտուղար Գուստավո Սլաուվինենը (Gustavo Zlauvinen) ընդունել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են  հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, կարևորել են երկու պետությունների միջև հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերակատարումը, քննարկել են առևտրատնտեսական, կրթական և մշակութային կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները: Արտակ Ապիտոնյանն իր արգենտինացի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել Հարավային Կովկասի և Լատինական Ամերիկայի տարածաշրջաններում վերջին զարգացումների և միջազգային քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ:

Նույն օրը Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանությունում կայացել է Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղար, արդարադատության նախարարի տեղակալ Կլաուդիո Ավրուխի (Claudio Avruj) հետ: Կողմերը ձեռք են բերել համագործակցության մասին մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղարության միջև ծրագրերի իրականացման շուրջ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ: Կլաուդիո Ավրուխը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ծանոթացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից Հայաստանի ներգրավմամբ իրականացվող ծրագրերին:

Մարտի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Արգենտինայի Պատգամավորների պալատի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Վալդո Վոլֆի (Waldo Wolf) հետ: Քննարկվել են  երկու պետությունների միջև օրակարգային հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ներառյալ՝ փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ:

Ավելի ուշ տեղի է ունեցել հանդիպում Արգենտինայի Սպիտակ սաղավարտների (Cascos Blancos) նախագահ Ալեխանդրո Դաներիի (Alejandro Daneri) հետ: Հանդիպման ընթացքում Ալեխանդրո Դաներին Արտակ Ապիտոնյանին ներկայացրել է իր գերատեսչության կողմից մարդասիրական առաքելությունների իրականացման բնագավառում Արգենտինայի փորձը:

Բուենոս Այրես կատարած իր այցի շրջանակներում նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am