Boeing-ն օդաչուներին ու մասնագետներին հրավիրել Է MAX ինքնաթնռների նոր ծրագրային ապահովման շնորհանդեսին
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing կորպորացիան մարտի 25-ին Միացյալ Նահանգների առաջատար ավիաընկերությունների շուրջ 200 օդաչուների, մասնագետների եւ այլ շահագրգիռ անձանց հրավիրել Է 737 MAX ընտանիքի ինքնաթիռների նորացված ծրագրային ապահովման շնորհանդեսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կորպորացիայի հաղորդագրության մեջ ասված Է, որ այն «շարունակում Է սերտորեն աշխատել սպասարկյալների եւ հսկողական մարմինների հետ ծրագրային ապահովման եւ 737 MAX-ի համար օդաչուների պատրաստման կատարելագործման վրա:
Շնորհանդեսը կկայանա մարտի 27-ին Ռենթոնում՝ Վաշինգտոնի նահանգ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, Boeing կորպորացիան որոշում Է ընդունել, որ MCAS («Մանեւրման համակարգի բնութագրերի բարելավում») համակարգի տվիչների անսարքության ազդասարք կտեղակայվի 737 MAX ընտանիքի բոլոր հանրանավերում պարտադիր կարգով:
Մասնագետների գնահատումներով՝ հենց համակարգի տվիչների անսարքությունն Է դարձել այդ մոդելի ինքնաթիռների վթարների պատճառն Ինդոնեզիայում եւ Եթովպիայում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում