Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օպերային երգչուհի Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթներից վեց դիպլոմ է բերել Հայաստան

Օպերային երգչուհի Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթներից վեց դիպլոմ է բերել 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը վերջին շրջանում պատվով է ներկայացրել Հայաստանը մի շարք միջազգային ստուգատեսերին:  Հինգ միջազգային մրցույթներից Աֆրիկյանը արժանացել դափնեկրի վեց դիպլոմների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  երգչուհին Մոսկվայում մասնակցել է Իվան Տուրգենևի անվան հիմնադրամի կազմակերպած «Pro արվեստ» միջազգային բազմաժանր մրցույթին և «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման: Մայա Աֆրիկյանը ներկայացրել է իր «Ах, давно ли гулял я с тобой!» հեղինակային երգը՝ գրված Տուրգենևի բանաստեղծության հիման վրա:

Երգչուհին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է նույն հիմնադրամի կազմակերպած «Большая сцена» միջազգային բազմաժանր բաց մրցույթ-փառատոնին՝ կրկին «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման: Այս անգամ էլ Աֆրիկյանը ներկայացրել է իր «Մենություն» հեղինակային երգը: Նույն մրցույթում երգչուհին նաև արժանացել է 3-րդ կարգի դափնեկրի կոչման՝ «Поверим в судьбу» (բառերի հեղինակ՝ Կորյուն Առաքելյան) հեղինակային երգի համար:

Եկատերինբուրգ քաղաքում Մայա Աֆրիկյանը մասնակցել է «Залог успеха» բազմաժանր բաց մրցույթ-փառատոնին՝ «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման: Երգչուհին կատարել է «Появись моя звезда» հեղինակային երգը՝ գրված Տուրգենևի բանաստեղծության հիման վրա:

 Նիժնի Նովգորոդ քաղաքում էլ երգչուհին հանդես է եկել «Ступени славы» բազմաժանր բաց մրցույթ-փառատոնին՝ «Վոկալ արվեստ. հեղինակային երգ» անվանակարգում արժանացել 2-րդ կարգի դափնեկրի կոչման` ներկայացնելով «Աղոթք» երգը (բառերի հեղինակ՝ Կորյուն Առաքելյան): Պյատիգորսկ քաղաքում էլ կայացած Stars մրցույթ-փառատոնին «Ինչ թախծոտ էին» հեղինակային երգով (բառերի հեղինակ՝ Կորյուն Առաքելյան) Աֆրիկյանն արժանացել է 2-րդ կարգի դափնեկրի կոչման:

Մրցույթներում Մայա Աֆրիկյանի կոնցերտմեյստերն է եղել միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը, ով Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի մրցույթներում արժանացել է համապատասխանաբար դափնեկրի 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am