Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արքայազն Չառլզը պատմական այցով ժամանել Է Կուբա

Արքայազն Չառլզը պատմական այցով ժամանել Է Կուբա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի արքայազն Չառլզը տիկնոջ՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլլայի հետ պատմական այցով ժամանել Է Կուբա՝ Կարիբյան ավազանի երկրներ շրջագայության շրջանակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում ես դիմավորեցի նորին թագավորական մեծություն Ուելսի արքայազնին եւ Քոռնուոլի դքսուհուն, որոնց հայտնեցի մեր ուրախությունն այդ պաշտոնական այցի առթիվ, որը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի առաջին այցը Կուբա»,- հայտարարել Է Կուբայի արտաքին գործերի փոխնախարար Անա Գոնսալեսը Twitter-ի՝ իր Էջում:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ թագավորական զույգը Կուբայում կանցկացնի երեք օր: Այցի ընթացքում նրանք կհանդիպում կունենան Կուբայի նախագահի հետ, կայցելեն արվեստների կենտրոն, կհանդիպեն երիտասարդ ձեռնարկիչների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am