Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաթանյահուն կրճատում Է ԱՄՆ այցի ծրագիրը Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծման պատճառով

Նաթանյահուն կրճատում Է ԱՄՆ այցի ծրագիրը Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտնել Է, որ կրճատում Է մարտի 25-ին ԱՄՆ-ում սկսվող այցի ծրագիրը Գազայի հատվածից հրեական պետության կենտրոնական մասի հրթիռակոծման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անվտանգության ոլորտի իրադարձությունների լույսով ես որոշեցի կրճատել այցը Միացյալ Նահանգներ, մի քանի ժամից ես կհանդիպեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ անհապաղ կվերադառնամ Իսրայել: Տեղի Է ունեցել հանցավոր հարձակում Իսրայել պետության վրա, եւ մենք կպատասխանենք ուժով»,- վարչապետի խոսքը մեջբերել Է «Կան» պետական ռադիոն:

Ավելի վաղ «Մագեն Դավիթ ադոմ» բժշկական ծառայությունը հայտնել Է, որ Գազայի հատվածից արձակված հրթիռի կողմից Իսրայելի կենտրոնական մասի Միշմերեթ մոշավում (գյուղական տիպի բնակավայր) բնակելի շենքի խոցման հետեւանքով մարտի 25-ին տարբեր աստիճանի ծանրության վերեքերով հոսպիտալացվել Է յոթ իսրայելացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am