Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դուբայում մեկ միլիոն դոլար են հանձնել «Աշխարհի լավագույն ուսուցչին»

Դուբայում մեկ միլիոն դոլար են հանձնել «Աշխարհի լավագույն ուսուցչին»

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանական Փիտեր Թաբիչին Դուբայում կայացած արարողության ժամանակ մեկ միլիոն դոլար Է ստացել որպես «Աշխարհի լավագույն ուսուցիչ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Դուբայի Dubai Media Office պաշտոնական մամուլի ծառայությունը:

Հնդիկ գործարար Սաննի Վարքեյի բարեգործական հիմնադրամն «Աշխարի լավագույն ուսուցչին» մրցանակը հանձնում Է 2015 թվականից: Այս տարի մրցանակի համար տրվել Էր 10 հազար հայտ 179 երկրից: Երեսունվեցամյա Փիտեր Թաբիչին բնական գիտությունների ուսուցիչ Է Քենիայի գյուղական միջնակարգ դպրոցում: Մրցանակի կազմակերպիչների խոսքով՝ ամբողջ դպրոցում, որտեղ աշխատում Է մրցույթի հաղթողը, կա սոսկ մեկ համակարգիչ, եւ մեկ ուսուցչին բաժին Է ընկնում 58 աշակերտ:

Նաեւ Թաբիչին աչքի Է ընկնում այն բանով, որ իր աշխատավարձի մեծ մասը տալիս Է աղքատներին: Սաննի Վարքեյի հիմնադրամի մրցանակը հանձնվում Է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի հովանավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am